Բժշկի մասին
Դոկտոր Հերմինե Մարգարյան
Էնդոսկոպիստ և գաստրոէնտերոլոգ՝ գաստրոսկոպիայի, կոլոնոսկոպիայի, հելիկոբակտերի գնահատման և մարսողական համակարգի հիվանդությունների վարման ուղղություններով։
- Բժիշկ-էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ՝ Gastro Health Center-ում
- Գաստրոէնտերոլոգ և էնդոսկոպիստ՝ Gammaclinics-ում
- Փորձ ԻՀԱԿ-ում, Դավիդյանց պոլիկլինիկաներում, Վիոլետա ԲԿ-ում և այլ բժշկական հաստատություններում
Կրթություն և պատրաստվածություն
Բժշկական կրթություն
Ընդհանուր բժշկություն
2004-2010՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ։
Վարակաբանություն
2010-2013՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, վարակաբանական ամբիոն։
Գաստրոէնտերոլոգիա և էնդոսկոպիա
2016-2018՝ գաստրոէնտերոլոգիա, 2019-2020՝ էնդոսկոպիա՝ գաստրո-կոլոնոսկոպիա։
Մասնագիտական հմտություններ
Հետազոտություն, ախտորոշում և պացիենտի վարում
- Ախտորոշիչ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և տոտալ կոլոնոսկոպիա
- Վերին և ստորին ստամոքսաղիքային տրակտից բիոպսիաների վերցում և մեկնաբանում
- Պոլիպների էնդոսկոպիկ հայտնաբերում և հեռացում
- Գաստրիտի, դուդենիտի, կոլիտի, էրոզիվ-խոցային և նորագոյացային փոփոխությունների էնդոսկոպիկ գնահատում
- ԳԷՌՀ-ի, ֆունկցիոնալ և օրգանական ստամոքսաղիքային հիվանդությունների վարում
- Բուժման նշանակում՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա
Լեզուներ
Հայերեն՝ մայրենի, ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ լավ։
Մոտեցում
Պացիենտին բացատրել հետազոտության նպատակը, արդյունքների նշանակությունը և հաջորդ քայլերը հասկանալի ու հանգիստ ձևով։
Ընդունելություն
Ցանկանու՞մ եք խորհրդատվություն
Կարող եք ուղարկել ընդունելության հայտ կամ կապ հաստատել հեռախոսով։