Բժշկի մասին

Դոկտոր Հերմինե Մարգարյան

Էնդոսկոպիստ և գաստրոէնտերոլոգ՝ գաստրոսկոպիայի, կոլոնոսկոպիայի, հելիկոբակտերի գնահատման և մարսողական համակարգի հիվանդությունների վարման ուղղություններով։

  • Բժիշկ-էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ՝ Gastro Health Center-ում
  • Գաստրոէնտերոլոգ և էնդոսկոպիստ՝ Gammaclinics-ում
  • Փորձ ԻՀԱԿ-ում, Դավիդյանց պոլիկլինիկաներում, Վիոլետա ԲԿ-ում և այլ բժշկական հաստատություններում

Կրթություն և պատրաստվածություն

Բժշկական կրթություն

Ընդհանուր բժշկություն

2004-2010՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ։

Վարակաբանություն

2010-2013՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, վարակաբանական ամբիոն։

Գաստրոէնտերոլոգիա և էնդոսկոպիա

2016-2018՝ գաստրոէնտերոլոգիա, 2019-2020՝ էնդոսկոպիա՝ գաստրո-կոլոնոսկոպիա։

Մասնագիտական հմտություններ

Հետազոտություն, ախտորոշում և պացիենտի վարում

  • Ախտորոշիչ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և տոտալ կոլոնոսկոպիա
  • Վերին և ստորին ստամոքսաղիքային տրակտից բիոպսիաների վերցում և մեկնաբանում
  • Պոլիպների էնդոսկոպիկ հայտնաբերում և հեռացում
  • Գաստրիտի, դուդենիտի, կոլիտի, էրոզիվ-խոցային և նորագոյացային փոփոխությունների էնդոսկոպիկ գնահատում
  • ԳԷՌՀ-ի, ֆունկցիոնալ և օրգանական ստամոքսաղիքային հիվանդությունների վարում
  • Բուժման նշանակում՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա

Լեզուներ

Հայերեն՝ մայրենի, ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ լավ։

Մոտեցում

Պացիենտին բացատրել հետազոտության նպատակը, արդյունքների նշանակությունը և հաջորդ քայլերը հասկանալի ու հանգիստ ձևով։

Ընդունելություն

Ցանկանու՞մ եք խորհրդատվություն

Կարող եք ուղարկել ընդունելության հայտ կամ կապ հաստատել հեռախոսով։